Հրապարակումներ / Բացասական ընտրություն
Բացասական ընտրություն
Ի՞նչ է բացասական ընտրությունը (Adverse Selection)
Ապահովագրական համակարգում առավել ռիսկային անձանց ներգրավումը տեղեկատվության անհամաչափության պատճառով կոչվում է բացասական ընտրություն։
Այլ կերպ ասած՝ բացասական ընտրությունն առաջանում է այն ժամանակ, երբ բարձր ռիսկայնություն ունեցող մարդիկ գիտակցաբար ապահովագրական ընկերությանը չեն հայտնում իրենց վերաբերյալ էական նշանակություն ունեցող տեղեկություններ և կնքում են ապահովագրության պայմանագիր նույն պայմաններով, ինչ ցածր ռիսկ ունեցող ապահովադիրները։
Օրինակ՝ առողջության ապահովագրության դեպքում թաքցնում են իրենց որոշ առողջական խնդիրները, վտանգավոր սովորությունները և այլ էական տեղեկություններ, որոնք այլ հավասար պայմաններում կազդեին իրենց հետ կնքվող պայմանագրի պայմանների վրա։
Երբ նման դեպքերը հաճախ են կրկնվում, ապահովագրական ընկերությունները բախվում են բացասական ընտրության ռիսկին, ինչի հետևանքով կրում են ավելի շատ վնաս, կան կանխատեսված էր։