Հրապարակումներ / Կանաչ ապահովագրություն

Կանաչ ապահովագրություն

Կանաչ ապահովագրություն

Կանաչ են համարվում ապահովագրական այն պրոդուկտները, որոնք խթանում են շրջակա միջավայրի կայունությունը։ Դրանք նպատակադրում են կլիմայի փոփոխության ռիսկի նվազեցումը և անցումը շրջանաձև տնտեսության՝ ապահովադիրների շրջանում խթանելով էկոլոգիապես մաքուր վարքագիծ և նվազեցնելով նրանց ածխածնային հետքը:

Կանաչ ապահովագրության առավելությունները

  • Աջակցում է տնտեսության ապակարբոնացմանը
  • Խրախուսում է կայուն վարքագիծ
  • Բարձրացնում է կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմադրողականությունը
  • Ուղղորդում է ներդրումները դեպի կանաչ տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ
  • Բարձրացնում է շրջակա միջավայրի ռիսկերի և առկա լուծումների վերաբերյալ իրազեկվածությունը
  • Նվազեցնում է կլիմայական վնասների հետ կապված երկարաժամկետ ծախսերը

Կանաչ ապահովագրական պրոդուկտներ

  • Գույքի ապահովագրություն. վնասված գույքի վերականգնում էներգաարդյունավետ կամ էկոլոգիապես մաքուր նյութերով
  • Զեղչեր ցածր արտանետումներով տրանսպորտային միջոցների ապահովագրության դեպքում․
  • Ապահովագրում «վճարիր ըստ վարելու» սկզբունքով. խրախուսում է քիչ վարելը՝ զեղչեր նախատեսելով ավելի քիչ վարող վարորդների համար կամ այն դեպքերում, երբ վարորդը ներկայացնում է նաև հանրային տրանսպորտից օգտվելու փաթեթ
  • Զեղչեր կանխարգելիչ համակարգերի (օրինակ հողմակայուն կամ էներգախնայող սարքեր) առկայության դեպքում:

Կանաչ ապահովագրության տեսակների ներդրման հիմնական խոչընդոտները

  • Տվյալների սակավություն՝ կապված նոր տեխնոլոգիաների հետ կապված վնասների վիճակագրության բացակայության հետ
  • Բարձր ծախսեր. կանաչ պրոդուկտները կարող են ավելի թանկ լինել անհատական մոտեցումների կիրառման և տեխնոլոգիական ռիսկերի պատճառով
  • Կանաչ լվացման ռիսկեր (greenwashing). առանց հստակ ստանդարտների որոշ պրոդուկտներ կարող են սխալմամբ համարվել «կանաչ»
  • Տեխնիկական հմտությունների պակաս՝ կապված ցածր ածխածնային տեխնոլոգիաների ոլորտում փորձագիտության ցածր մակարդակի հետ
  • Գաղտնիության հետ կապված ռիսկեր՝ կապված կիբերանվտանգության խնդիրների հետ:

Վերջին հրապարակումները