Հրապարակումներ / ԱՊՊԱ, թե՞ ԿԱՍԿՈ
ԱՊՊԱ, թե՞ ԿԱՍԿՈ
ԱՊՊԱ, թե՞ ԿԱՍԿՈ
Բոլոր վարորդները գիտեն, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը՝ ԱՊՊԱ։ ԱՊՊԱ-ից բացի՝ ապահովագրողները վարորդներին առաջարկում են կամավոր հիմունքներով ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ)։
Ո՞րն է այս երկու ծածկույթների միջև տարբերությունը․
ԱՊՊԱ
- Ձեր պայմանագիրը գործում է այն դեպքում, երբ վնաս եք հասցնում երրորդ կողմին և ծածկում է պատահարում տուժած կողմի գույքին կամ առողջությանը հասցված վնասը
- Չի ծածկում Ձեր ավտոմեքենային հասցված և Ձեր կրած անձնական վնասները, երբ Դուք եք մեղավոր պատահարում
- Պարտադիր է բոլոր վարորդների համար
ԿԱՍԿՈ․
- Ծածկում է հետևյալ ռիսկերը՝
- ավտոմեքենայի կամ դրա մասերի գողություն, կողոպուտ, ավազակություն
- հրդեհ, պայթյուն, ինքնաբռնկում
- կենդանիների, առարկաների կողմից կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով մեքենային հասցված ֆիզիկական վնասներ
- բնական աղետների հետևանքով առաջացած վնասներ
- ՃՏՊ-ների հետևանքով կրած վնասներ
- Կարող է ներառել մասնակի կամ ամբողջական վերանորոգում՝ կախված վնասի չափից և տեսակից
- Չի փոխարինում ԱՊՊԱ-ին, այլ լրացնում է այն։
Ամփոփելով՝ ԱՊՊԱ-ն հատուցում է ապահովադրի կողմից երրորդ անձանց հասցված, իսկ ԿԱՍԿՈ-ն՝ ապահովադրի կրած վնասները․ իսկ միասին դրանք ապահովում են լիարժեք պաշտպանություն ճանապարհին։